Քաղաքական Միջազգային 

Մենք պետք է պատրաստվենք նոր ահաբեկչական հարձակումների. Օլանդ

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ամստերդամից Փարիզ ուղևորվող Thalys գնացքում կրակոցները ցույց են տալիս, որ նոր ահաբեկչական հարձակումներ կարող են պատահել, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք պետք է պատրաստվենք նոր ահաբեկչական հարձակումների և պետք է պաշտպանենք ինքներս մեզ»,- Փարիզում ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Օլանդը:

Հիշեցնենք, որ չարագործը ուրբաթ օրը կրակոցներ էր արձակել Ամստերդամից Փարիզ ուղևորվող գնացքում, որի հետևանքով տուժել է երեք մարդ: Ուղևորներին հաջողվել է վնասազերծել նրան:

Նույն շարքից