Disney ստուդիան հայտարարել է «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» մուլտֆիլմի մոտիվներով լիամետրաժ ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, հայտնում է filmpro.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։
Կինոընկերության պրոդյուսերները որոշել են արտադրության վերցնել նախագիծ, որն առաջարկել է գովազդային հոլովակների ռեժիսոր Ռոբերտ Ռագանը։ Ֆիլմը կպրոդյուսավորի Mandeville Films/TV միությունը։
Դա կլինի խաղարկային ֆիլմ՝ համակարգչային անիմացիայի օգտագործմամբ։
Չիպը և Դեյլն առաջին անգամ էկրաններին հայտնվել են 1943-ին կարճամետրաժ մուլտֆիլմում, մինչ 1950-ական թթ. նկարահանվել է ևս 22 կարճամետրաժ ֆիլմ, որոնցում հերոսները հանդիպել են Դիսնեյի այլ հերոսների հետ։ 1989-ին թողարկվել է «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» մուլտսերիալը։