Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Բարձր ինքնագնահատականը` հաջողության գրավական

analitik.am

Ինքնագնահատականը յուրաքանչյուր կնոջ համար մեծ կարևորություն պիտի ունենա: Ինքնագնահատականի ձեւավորումը սկսվում է դեռ մանկության տարիներից: Մեծ դեր ունեն ծնողները, չնայած շատ քչերին է հաջողվում դաստիարակել ճիշտ ինքնագնահատական ունեցող երեխաների: Այդ բացթողումը մենք ստիպված ենք լինում լրացնել արդեն հասուն տարիքում:

Ինքնագնահատականի զգացում չունեցող մարդիկ միանգամից տարբերվում են շրջապատում: Նրանց քայլվածքը, շարժուձևը անխուսափելիորեն մատնում են: Բայց միշտ էլ կարելի է ելք գտնել:

Ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք' բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:

Դադարեք Ձեզ համեմատել ուրիշների հետ:

Հեռու մնացեք ինքնագնահատականը ցածրացնող երևույթներից: Սովորեք ընդունել հաճոյախոսությունները իշխանուհու պես:

 Արժանի եղեք հաճոյախոսությունների: Հետևեք Ձեր արտաքին տեսքին, եթե նույնիսկ Ձեզ հեռու եք համարում կատարելությունից, ապա խնամված ու կոկիտ տեսք ունենալ Դուք պարտավոր եք:

Հետևեք Ձեր կեցվածքին կանգնած ժամանակ, երբ քայլում եք, նստած եք: Թույլ մի տվեք, որ ուսերը կախվեն ցած:

Միշտ Ձեզ վրա ծախսեք մի քիչ շատ, քան նախատեսել եք: Ուրախացրեք ինքներդ Ձեզ ամեն առիթով, ու եթե նույնիսկ Ձեր գնած պայուսակը Ձեր աշխատավարձի կեսն էր, մի մտածեք, սովորեք ցանկանալ և ստանալ ուզածը:

Շփվեք ոչ միայն նրանց հետ, ում Դուք Ձեզ հավասար եք զգում, այլ նաև նրանց հետ, ովքեր «մեկ աստիճան Ձեզնից բարձր են»: Երբ սկսեք սովորել նաև նրանցից, ուրեմն Դուք հաջողության հասնելու ճանապարհի կեսին եք:

Սովորեք ասել «ոչ» հարգալից, բայց կոնկրետ:

Ուղղակի սիրեք ինքներդ Ձեզ: Աշխարհում ընդհանրապես կատարյալ մարդ չկա, ինչպես և Դուք: Եվ մի վախեցեք Ձեր ճանապարհն ընտրելուց, հանգիստ գործեք այն սխալները, որոնցից սովորելու եք:

Նույն շարքից