Հասարակություն Մշակույթ 

«12 տարվա ստրկություն» ֆիլլմը՝ Կինոքննադատների լոնդոնյան խմբակի տարվա լավագույն ֆիլմ

analitik.am

«12 տարվա ստրկություն» ամերիկյան ֆիլմը, որի ռեժիսորն է բրիտանացի Սթիվ ՄքՔուինը, արժանացել է Կինոքննադատների լոնդոնյան խմբակի մրցանակին՝ որպես տարվա լավագույն ֆիլմ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ֆիլմը հիմնված է 19-րդ դարում գրված հիշողությունների վրա, որոնց հեղինակը Սոլոմոն Նորթափն է՝ ազատ սևամորթ ամերիկացի, ով առևանգվում է Նյու Յորք նահանգում և ստրկության վաճառվում ԱՄՆ հարավային նահանգներում։ Այս ֆիլմը համարվում է «Օսկար» մրցանակի գլխավոր թեկնածուներից մեկը՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։

 

Տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմը։

 

Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Ջոշուա Օփենհայմերի «Սպանության ակտ» ֆիլմը։

 

Տարվա լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել «Հսկա եսասերը», իսկ լավագույն սցենարիստներ են ճանաչվել Էթան և Ջոել Քոենները։

 

«Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է բրիտանացի Չիվեթել Էջիոֆորը՝ «12 տարվա ստրկություն» ֆիլմում գլխավոր դերի համար։ Իսկ տարվա դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշետը՝ «Հասմիկ» ֆիլմի համար։

Նույն շարքից