Միջազգային Քաղաքական 

Լեհաստանի նախագահը կոչ է արել ռազմաբազաներ տեղադրել Արեւելյան Եվրոպայում

Լեհաստանի նախագահը կոչ է արել ռազմաբազաներ տեղադրել Արեւելյան Եվրոպայում:
Այս մասին նա հայտնել է Էստոնիա կատարած բարեկամական այցի շրջանակներում, նշելով, որ ռազմաբազաները անհրաժեշտ է տեղակայել ՆԱՏՕ-ի իրական սահմանների մոտակայքում, ուստի դաշնակիցները պետք է քննարկեն այս հարցը:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Անջեյ Դուդայի կարծիքով Եվրոպական մայրցամաքի անվտանգության նկատառումներից առաջնորդվելով, միանգայման արդարացի կլիներ արեւելյան սահմանների ամրապնդումը:

Իր հերթին Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսն ավելացրել է, որ Արեւելյան Եվրոպայում ու Բալթյան երկրներում հյուսիսատլանտյան ռազմական պոտենցիալի հզորացումը կանխարգելիչ նպատակ է հետապնդում ու հնարավորություն ընձեռում արժանի հակահարված տալ յուրաքանչյուր ագրեսիայի:

Հիշեցնենք, որ Էստոնիայից հետո, Անջեյ Դուդան մտադիր է ուղեւորվել Լոնդոն, Բերռլին, իսկ այնուհետեւ՝ Նյու-Յորք:

Նույն շարքից