Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո դեռեւս չէր գրանցվել դեպք, երբ անվտանգության երաշխիքներ տրամադրող երկիրն իրեն պահեր այսպես տմարդի ու բացահայտ ագրեսիա ծավալելով՝ անեքսիայի ենթարկեր ինքնիշխան պետության տարածքի մի հատվածը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յանցենյուկը, նշելով, որ Ռուսաստանը օգտագործելով միջուկային պոտենցիալը՝ սպառնում է ողջ աշխարհի անվտանգությանը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Այսպիսով Յացենյուկը առանց որեւէ կոնկրետ փաստերի կրկին մեղադրել է Ռուսաստանին՝ համոզմամբ, որ Մոսկվան բացահայտ ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի հարավ-արեւելքում:
Պաշտոնական Մոսկվան բազմիցս նշել է, որ առնչություն չունի Դոնբասի ռազմական գործողություններին ու զենք-զինամթերք չի տրամադրում աշխարհազորայիններին: