Հասարակություն 

Մահացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը

47-րդ տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկրի մարմինը հայտնաբերվել է իր նյույուրքյան բնակարանում: ABC News-ի փոխանցմամբ ողբերգության պատճառը ամենայն հավանականությամբ գերդոզավորումն է. դեպքի վայրում հերոինի ներարկման ասեղ է հայտնաբերվել:

Նրան անվանում էին «երկրորդ պլանի դերերի հանճար» : Միայն 2005-ին նա իր գլխավոր դերը խաղաց «Կապոտե» կենսագրական ֆիլմում:

Հայաստանցի հանդիսատեսին նա ավելի շատ հայտնի էր իր դեբյուտային դերից` 1991-ի «Օրենք և կարգ» սերիալից:

Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում: 2010-ին հանդես է եկել որպես ռեժիսոր («Ջեքը մեկնում է ուղևորության»): Եղել է նաև մի քանի ներկայացումների ռեժիսոր:


Նույն շարքից