Բրիտանիայի արքայազն Ջորջն իր առաջին արտասահմանյան ճամփորդությունն է կատարել իր մայրիկի` Քեմբրիջի դքսուհու հետ մեկնելով Կարիբյան կղզիներ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Քեյթը որդու հետ միացել է Միդլթոնների ընտանիքի ամենամյա զբոսանքին Կարիբյան կղզիներում, մինչդեռ արքայազն Ուիլյամը շարունակում է իր դասընթացները Քեմբրիջում:
Վեց ամսական Ջորջը ճամփորդել է ընտանիքի անդամների և 3 թագավորական թիկնապահների հետ` 747 Jumbo ինքնաթիռով և իրեն շատ լավ է պահել 13000 կմ տարածքը թռչելիս: