Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Դամաթրու քաղաքում հնչած ուժգին պայթյունի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվաել՝ առնվազն 28 մարդ:
Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները, նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել մարդաշատ ավտոկանգառում:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, պայթուցիկը գործի է դրել կին մահապարտ-ահաբեկիչը:
Առավոտյան ժամը 7-ին մահապարտը ցանկացել է մուտք գործել կայարան, սակայն իրավապահները արգելել են նրան առանց խուզարկելու անցնել պատնեշը:
Վերջինս հետ է վերադարձել ավտոկանգառ ու գործի դրել պայթուցիկը:
Դեռեւս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: