Հասարակություն 

«Խելացի» ատրճանակ, որը կրակում է միայն տիրոջ ձեռքում (տեսանյութ)

Ամերիկյան Armatix ընկերությունը ստեղծել է ատրճանակ, որը կարող է արդյունավետ լինել հանցավորության դեմ պայքարում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, «խելացի» ատրճանակը կրակում է միայն այն դեպքում, երբ գտնվում է իր տիրոջ ձեռքում։

 

Զենքը կարելի է օգտագործել` միայն կրելով հատուկ ժամացույց, որն ազդակների միջոցով որոշում է կրողի ինքնությունը։ Եվ եթե պարզվում է, որ զենքի տերը չի կրում ժամացույցը, ապա ատրճանակը չի կրակում։

 

Բացի այդ, եթե ատրճանակը թույլ է տալիս կրակել, ապա դրա վրա կանաչ լույս է վառվում, իսկ արգելելու դեպքում՝ կարմիր։ Գողացվելու դեպքում զենքն ավտոմատ կերպով ապաակտիվանում է։



Նույն շարքից