Հասարակություն 

Օրվա ծնունդը. Կարեն Անտաշյան

Հայ բանաստեղծ Կարեն Անտաշյանը (1983 թ.ծնվ. փետրվարի 3, Վանաձոր, Լոռու մարզ) 1999-2005թթ. սովորել է ՀՊՃՀ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003թ.-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի ձայն» ամսագիրը:
 

2005-2007թթ.-ը ծառայել է Հայաստանի Զինված ուժերում, ունի լեյտենանտի զինվորական կոչում: 2009 թվականին մի խումբ երիտասարդ գրողների և գրաքննադատների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է: Անդամակցում է երեխաների մշակութային դաստիարակությամբ զբաղվող «Մասրենի» կազմակերպությանը:

Նրա հրատարակած գրքերն են`
 
«Անտաշատ», 2009թ, հեղինակային հրատարակություն,

«Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ, ՀԳՄ հրատարակչություն,
 
Նրա ստացած պարգևներն են`
 
Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010թ.

Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար,

Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008թ.:

Նույն շարքից