Հասարակություն 

Մի քանի մեջբերում «Փոքրիկ իշխանը» գրքից

«Փոքրիկ իշխանը» ֆրանսիացի գրող Անտուան Դը Սենտ-Էքզյուպերիի լեգենդար ստեղծագործությունն է: Այս մանկական հեքիաթը մեծահասակների համար, առաջին անգամ հրապարակվել է 1943թ.: Այդ օրվանից աշխարհում գրեթե չկա այնպիսի մարդ, որ չիմանա այդ ստեղծագործության գլխավոր հերոսին՝ փոքրիկ իշխանին: Այնուամենայնիվ, եթե Դուք դեռևս չեք կարդացել այս գիրքը, առաջարկում ենք մի քանի մեջբերումներ, որոնք հնարավոր է, ինչ-որ բան փոխեն Ձեր կյանքում:




Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես:

 

Պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ…

…չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից…Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

 

Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

 

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

 

– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

 

…միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Նույն շարքից