Հասարակություն 

Ռոնալդուն կարող է բաց թողնել 3 հանդիպում

Ինչպես հայտնում է Tuttomercatoweb.com-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով հեռացվել էր Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում, ամենայն հավանականությամբ կորակազրկվի Լա լիգայի 3 խաղով:

Հենց այդպիսի պատիժ է սահմանված այն խախտման համար, որը գործել է «Արքայական ակումբի» առաջատարը:

Եթե Ռոնալդուի` երեք խաղով որակազրկվելու մասին լուրը հաստատվի, ապա նա ստիպված կլինի բաց թողնել «Վիլյառեալի», «Խետաֆեի» և «Էլչեի» դեմ կայանալիք հանդիպումները: 

Նույն շարքից