Կենսաբանները բացատրել են մուգ ստորջրյա օղակների առաջացումը՝ չհավատալով վարկածին, թե դրանք իրենց հետևից թողնում են այլմոլորակայինները:
Դանիացի գիտնականներին վաղուց է հետաքրքրել ծովի հատակին գտնվող հստակ շրջանաձև գոյացությունները, ու նրանք տարիներով փորձել են պարզել, թե ինչն է առաջացնում նման ստորջրյա նկարներ:
Օղակների առաջին լուսանկարները հայտնվել էին 2008-ին: Ոչ ոք չէր հասկանում՝ որտեղից են հայտնվել 15 մետր շառավղով շրջանները:
Վերջնական բացատրության գիտնականները հանգեցին միայն 2013թ. վերջին: Այդ ժամանակ պրոֆեսոր Մարիան Հոլմերը և Հարավային Դանիայի նրա գործընկերները պարզեցին, որ ծովային խոտը ռեակցիայի մեջ է մտնում հատակի թունավոր սուլֆիդների հետ, ինչի հետևանքով էլ առաջանում են ստորջրյա օղակները:
Հետազոտության արդյունքներով հոդվածը հրապարակվել է Marine Biology ամսագրում: