Միջազգային Քաղաքական 

Մատվիենկոյին ԱՄՆ մուտքի արտոնագիրը կտրամադրեն որոշակի սահմանափակումներով

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ում անունը ընդգրկված է  ԱՄՆ նախագահի աշխատակազմի պատժամիջոցային ցուցակում, ամերիկյան վիզան կստանա մի շարք սահմանափակումներով։ Այդ մասին հայտնում է «ՌԲԿ»-ն ՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական կորպուսի աղբյուրը։

Նրա խոսքով՝ մուտքի արտոնագրի ստացումը հնարավոր է դարձել, քանի որ Մատվիենկոն հայտնել է, որ մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի գծով հանդիպումներից մեկին։

ԱՄՆ մուտքի արտոնագրով խորհրդարանի վերին պալատի նախագահը կկարողանա Նյու յորքում մնալ երեք օր՝ օգոստոսի 29-31ը, ընդ որում Մատվիենկոյին կարգելվի 25 կմ ավելին հեռանալ Մանհեթենի կենտրոնից, որտեղ գտնվում է ՄԱԿ շտաբ բնակարանը։

Ֆեդերացիայի խորհրդում էլ իր հերթին նշել են, որ Մատվիենկոյի ուղեւորությունը ԱՄՆ կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե նա հնարավորություն ստանա «անարգել ու լիարժեք» մասնակցել ՝ ՄԱԿ –ի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության միջոցառումներին։

«Մատվիենկոն կկարողանա հանդիպումներ ունենալ ՄԱԿ –ի ներկայացուցիչների հետ նրանց հարթակում, բայց զրկված կլինի Միջխորհրդարանական միության նստաշրջանում ելույթ ունենալու ու դրա աշխատանքներին մասնակցելու հանրավորությունից»,- նշել է ամերիկյան աղբյուրը։

Նույն շարքից