Հասարակություն 

Լիբանանում ոստիկանները ցրել են կառավարության հրաժարականը պահաջող ցուցարարներին

Բեյրութի կենտրոնում` կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցը վերաճել է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման, տասնյակ մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել, ոստիկանները ակցիայի ավելի քան 40 մասնակցի են ձերբակալել:

Օգոստոսի լույս քսանվեցի գիշերը Ռիյադ Աս Սոլհ հրապարակում տեղի ունեցած հակակառավարական ցույցին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, այդ թվում նաեւ` լիբանանյան կոմերիտական «Իթթիհատ Ալ Շաբաբ Ալ Դեմոկրատի» շարժման անդամներ:   Աբստամբությունների ճնշման հատուկ ստորաբաժանումը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ոստիկանները ռետինե մահակներով եւ ոտքերով ծեծում էին երիտասարդներին: Մի քանի ակտիվիստի անգիտակից վիճակում ոստիկանների ձեռքից վերցրել են բժիշկները: «Զոհվածների հրապարակում» ոստիկանությունը կանգնեցնում էր տաքսիները եւ բռնում մարդկանց, որոնց մոտ երիտասարդական ձախական շարժման որեւէ նշան էր հայտնաբերում:

Անցած հանգստյան օրերին լիբանանյան մայրաքաղաքի կենտրոնում բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան: Մարդիկ պահանջում էին լուծել աղբի հավաքման եւ օգտագործման, ինչպես նաեւ երկրի կառավարության հրաժարականի հարցեր: Խաղաղ ցույցը երկու անգամ վերաճել է զանգվածային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների:

Նույն շարքից