Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում եւ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան եւ Գորիս քաղաքներում տեղ-տեղ մերկասառույց է:
ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: