Հասարակություն 

Facebook-ը 10 տարեկան է

Facebook ընկերությունը տոնում է հիմնադրման 10-ամյակը: Այս ընթացքում ընկերությունը կարողացել է նվաճել խոշորագույն սոցցանցի կոչումը՝ ամսական 1,23 միլիարդ օգտագործողներով:

2004-ի փետրվարին Մարկ Ցուկերբերգը սոցցանցը հիմնադրել էր հանրակացարանի ընկերների ու ուսանողների շրջանում շփումն ապահովելու: Երկու տարի անց այնտեղ կարող էր գրանցվել յուրքանաչյուր մարդ:

10 տարիների ընթացքում Facebook-ից օգտվողները ավելի քան երկու հարյուր միլիարդ ընկերական կապեր են հաստատել:

2012-ի մայիսին ընկերությունն անցկացրել է 16 միլիարդ դոլար արժողությամբ IPO, սակայն արժեթղթերը բորսայում տեղադրելն այնքան էլ հաջող չէր: Սակայն 2013-ի չորրորդ եռամսյակում ընկերության շահույթը կազմել էր 523 մլն դոլար, իսկ եկամուտը ավելացել էր 63 տոկոսով:

Նույն շարքից