Վրացական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ կառավարությունում կադրային հնարավոր փոփոխություններ կլինեն, ինչը մասնավորապես վերաբերում է Վրաստանի արտգործնախարար Բերուչաշվիլու պաշտոնանկությանը։
Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թամար Բերուչաշվիլին հայտարարել է, որ իր հնարավոր պաշտոնանկության մասին իմացել է ԶԼՄ-ներից։
Բերուչաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ տեղեկատվությունն իմացել է մամուլից և հետևաբար չի կարող հավելյալ որևէ բան հայտնել։