Հասարակություն Տնտեսություն 

ՌԴ բնակչությունը մինչև 2050 թվականը կրկնակի կկրճատվի. The Times

Կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի բնակչությունը մեկ սերնդում կրկնակի կկրճատվի, քանի որ հարբեցողության և ինքնասպանությունների հետ կապված մահացության մակարդակն աճում է, իսկ ծնելիության մակարդակը՝ նվազում։

Այս մասին գրում է բրիտանական The Times պարբերականը, փոխանցում է Koresspondent.net

Հրապարակման մեջ հղում է արվում Ժողովրդագրության, միգրացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ղեկավար Յուրի Կրուպնովին, ով հայտարարել է, որ Ռուսաստանի բնակչությունը կարող է 2050 թվականին 143.5 միլիոնից կրճատվել՝ հասնելով 80 միլիոնի։

2015-ի առաջին կիսամյակում մահացությունը Ռուսաստանում աճել է 5.2 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում առողջապահության նախարարության տվյալները։

Այս տարի ավելի վաղ ԵԱՀԿ հրապարակված զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում տղամարդանց մահվան դեպքերի 1/3-ը կապված է ալկոհոլիզմի հետ։

Մինչև 1 տարեկան երեխաների մահվան 40 տոկոսի դեպքում մեղավոր են խմող մայրերը։

Նույն շարքից