Հասարակություն 

Վենետիկի հանձնաժողովի առաջարկները արմատապես հակասում են մեր հասարակության արժեհամակարգին. Արտակ Զաքարյան

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ընդունել-չընդունելու մասին, հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են մեր հասարակության արժեհամակարգին:

«Կան առաջարկներ, որոնք տեղ գտնելով նախագծում, էլ ավելի կբարձրացնեն ժողովրդավարության մակարդակ: Բոլոր խորհուրդները չէ, որ լսելի ու ընդունելի են: Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ առաջիկայում էլ շարունակվելու են քննարկումները»:

Ա. Զաքարյանի խոսքով, սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց առաջ պետք է հասնել առավելագույնս լավ մշակված, համաձայնեցված վերջնարդյունքի, որն էլ դրվի հանրաքվեի:

Նույն շարքից