Հասարակություն 

Բեյրութում ոստիկանությունը ձերբակալել է 40-ից ավելի ցուցարարի

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Բեյրութի կենտրոնում՝ կառավարության շենքի դիմաց, մեկնարկած խաղաղ ցույցը կրկին վերածվել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումի, ինչի հետևանքով հոսպիտալացվել են տասնյակ մարդիկ, իսկ ոստիկանությունը ձերբակակել է ակցիայի ավելի քան 40 մասնակցի:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե մահակներ և ջրաշիթեր է կիրառել, ձերբակալել ակցիայի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ Լիբանանում անկարգությունները սկսվել էին օգոստոսի 22-ին, երբ Բեյրութում 5000-անոց խաղաղ ցույցը ոստիկանությունը ցրել էր ջրաշիթերով և արցունքաբեր գազով: Ցուցարարները պահանջում են կառավարության, ՆԳ ու Էկոլոգիայի նախարարի հրաժարականը՝ կապված աղբահանության ճգնաժամի հետ: Անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 300-ից ավելին:

Նույն շարքից