Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը ԲՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը

analitik.am

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ օգոստոսի 26-ին, սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի եւ Վարդան Վարդանյանի հետ:

Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների:

Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ Ազգային ժողովում ակտիվ եւ համակողմանի քննարկումների կարեւորության մասին:

12768

Նույն շարքից