Քաղաքական 

Քեյթլին Ջեների կերպարով ստեղծված պարահանդեսային կոստյումը մեծ իրարանցում է առաջացրել

ԱՄՆ-ում պարահանդեսային զգեստների մասնագիտացված մի շարք խանութներում կարելի է գնել Քեյթլին Ջեների կերպարով կոստյումներ։

Telegraph-ի փոխանցմամբ, Քեյթլին Ջեների՝ Vanity Fair ամսագրի շապիկի լուսանկարի հիման վրա կարվել են զգեստներ, որոնց վրա առկա է նաեւ «Ինձ կոչեք Քեյթլին» ժապավենը։ Իսկ կոստյումի պիտակի վրա գրված է. «Քիչ հավանական է, որ այս զգեստով դուք ռեկորդ կսահմանեք սոցիալական կայքերում, բայց մի լավ կզվարճացնեք ձեր ընկերներին»։

Սակայն զգեստը մեծ իրարանցում է առաջացրել բազմաթիվ օգտատերերի շրջանում։ Վերջիններս պնդում են, որ սա անարգանք է Քիմ Քարդաշյանի խորթ հոր նկատմամբ։

Բայց ընկերությունում չեն կարծում, որ իրենց այս քայլով վիրավորել են աստղին. «Քեյթլին Ջեներն արդեն ապացուցել է, որ նա այս տարվա սուպեր հերոսն է։ Spirit Halloween ընկերությունը հպարտ է, որ նման կոստյում է ստեղծել նրա պատվին»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Նույն շարքից