Հասարակություն 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Տեխասում մահացած 16-ամյա հայ ուսանողուհու մարմինը հայրենիք տեղափոխելու մասին

Փորձի փոխանակման նպատակով ԱՄՆ մեկնած հայ ուսանողուհի 16-ամյա Լիլիթ Իշխանի Գևորգյանը մահացել է Տեխաս նահանգի Նակոգդոչես քաղաքում ճանապարհային պատահարից: Ինչպես հաղորդում է տեղական ktre.com օնլայն պարբերականը, Գևորգյանը մահացել է քվադրոցիկլի վթարի հետևանքով:

Դեպքից հետո շերիֆ Ջեյսոն Բրիդջեսը հայտնել է, որ վթարի պատճառն այն է եղել, որ արագության տակ Գևորգյանը կորցրել է կառավարումը: Լիլիթ Գևորգյանը մահացել է վթարից ժամեր անց Նակոգդոչեսի հիվանդանոցում առանց գիտակցության գալու:

Ավելի ուշ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հետևյալ հաղորդագրությամբ.

«Աննկարագրելի ցավով հայտնում ենք, որ Հայաստանի ՖԼԵՔՍ ծրագրի մասնակիցներից մեկը ս.թ. օգոստոսի 24-ին մահացել է դժբախտ պատահարի՝ քվադրոցիկլի վթարի հետևանքով: Բոլոր ներգրավված կողմերն անում են հնարավորինս նրա մարմինը ԱՄՆ-ից տուն բերելու համար: Մենք խորապես ցավում ենք և կիսում ենք Լիլիթի ընտանիքի ու ընկերների վիշտը: Այս պահին մենք չենք կարող հրապարակել այլ մանրամասներ՝ հարգելով Լիլիթի հիշատակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից