Աշխարհի ամենատարեց վոմբատը, որ պահվում է անազատության մեջ, նշել է 30-ամյակը:
Daily Mail-ը հայտնում է, որ ծննդյան տոնի կապակցությամբ առնետա-արջանման գազանի համար էջ են բացել Tinder-ում:
Գազանի տերերը մտահոգ են, թե իրենց «երեսնամյա ամուրին» այդպես էլ չի գտնի իր կյանքի կեսին, իսկ ինտերնետը գուցե օգնի նրան այդ հարցում:
Նշվում է, որ կենդանին Facebook-ում էջ ունի, որին 32,000 մարդ է հետևում: