Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ճիշտ բառեր ընտրելու կարևորությունը

analitik.am

Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով:  Բավական է միայն ասել «Ինձ մոտ ոչինչ չի ստացվի», «Ես չափազանց թույլ եմ այդ անելու համար» ու այլ նման նախադասություններ, և Դուք բացասական էներգիայով եք ողողում Ձեր ճանապարհը, թուլացնում կարողությունները:

Հատկապես խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել, երբ սթրեսային վիճակում եք:

Աշխատեք հրաժարվել ընդհանրացնելու սովորությունից: Հաճախ կարելի է լսել նման հայտարարություններ՝ «Ոչ ոք չի հասկանում ինձ», «Բոլոր տղամարդիկ նույնն են», «Երբեք էլ երջանիկ չեմ լինի» և այլն:

Խուսափեք այն արտահայտություններից, որոնք բացասական էներգիան ներկայացնում են իբրև դրական:

Վերացրեք անհնարինության հավատը: «Չեմ կարող», «չի ստացվի», «չի կարելի», «անհնար է»: Այս խոսքերն արտահայտում են որոշակի շրջանակ, որից դուրս մարդը չի ընկալում իր գործելու ունակությունը: Երբ ուզում եք գործածել նման բառեր, որովհետեւ, ասենք, լավ աշխատանք չեք գտնում, շատ ավելի բարոյական է, եթե ասեք «չեմ ուզում» «չեմ կարողի» փոխարեն:

Հոգեբանները խորհուրդ են տալիս շատ կրկնել՝ «Ես կարող եմ դա անել», «Ես բավականաչափ հնարավորություններ ունեմ դա անելու համար», « Ես կարող եմ փորձ ձեռք բերել այս իրավիճակից»:

Սկզբնաղբյուր՝  www.psyh.ru

Նույն շարքից