Միջազգային Քաղաքական 

Մերկելին սուլոցներով են դիմավորել փախստականների ճամբարում

Հայդենաու քաղաքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փախստականների ճամբարի բնակիչները  սուլոցներով են դիմավորել, հայտնում է Der Spiegel թերթը։

Միգրանտները բղավում էին «դավաճան, դավաճան», իսկ կողքով անցնող ավտոմեքենաների վարորդները բարձր ազդանշան էին տալիս։

Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Իտալիայում և Հունաստանում փախստականների գրանցման կենտրոնների ստեղծման օգտին։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն անհանգստացած է միգրանտների հանդեպ ատելության աճից։

Գերմանիայում վերջին ժամանակաշրջանում փախստականների թիվը կտրուկ աճել է։ Փախստականի կարգավիճակ ստանալու համար հայտ ներկայացրածների թիվը կազմել է 219 հազար, ինչը անցած տարվանից 125 տոկոսով շատ է։

Նույն շարքից