Հասարակություն 

Բակո Սահակյանը ծանոթացել է մի շարք զորամասերի զինվորների առօրյային

Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր:

Նախագահը ծանոթացել է ծառայության ընթացքին ու պայմաններին և զինվորների առօրյային: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը, նոր զինտեխնիկայով համալրումը եղել է ու կմնա պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը, և այսուհետ էլ կարվի հնարավորն այս ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից