Հասարակություն 

Բացահայտվել է գողության 14 դեպք. ՀՀ ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահատվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 14, խարդախության` 3, յուրացման եւ խուլիգանության` 2-ական, կողոպուտի եւ շորթման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից