ԱՄՆ Վիրջինիա նահանգում ուղիղ եթերի ընթացքում անհայտ անձը կրակելով սպանել է տեղի ալիքի թղթակցին և հեռուստաօպերատորին: Այս մասին հայտնում է WDBJ7 հեռուստաընկերությունը:
Չորեքշաբթի օրը 24-ամյա թղթակից Էլիսոն Փարքերը և 27-ամյա հեռուստաօպերատոր Ադամ Ուարդը սպանվել են Մոնետա քաղաքում հարցազրույցի ժամանակ:
Ուղիղ եթերում կրակոցներ են լսվել, որից հետո լրագրողն ու կինը, որի հետ նա զրուցել է, վազել են:
Տեղի շերիֆը հաստատել է, որ հրաձգություն է եղել, հանցագործին դեռ չի հաջողվել բռնել:
https://www.youtube.com/watch?v=pAH6SACn9lE