Հասարակություն 

Ռուսաստանում զինվորականը գնդակահարել է 3 ծառայակիցներին

Դոժդ» հեռուստաընկերությունը ահազանգում է, որ Ռուսաստանում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա:

Ըստ այդմ` Կոստրոմայի շրջանում զինվորականը գնդակահարել է 2 զինծառայողի ու մեկ սպայի, ապա ինքնասպան եղել:

Ռուսաստանի ՊՆ-ից հաստատել և մանրամասնել են, որ զինվորականը կրակ է բացել ավտոմատից: Եվս երկու զինծառայող էլ վիրավորվել է:

Նախնական տվյալներով` նման պահվածքի պատճառը եղել են անձնական դրդապատճառները:

 

Նույն շարքից