Հասարակություն 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-3-ը Չինաստան կայցելի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-3-ը Չինաստան կայցելի ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի հրավերով: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը կմասնակցի  Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի  70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին:

Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները նախատեսել են բանակցություններ անցկացնել:

«Ենթադրվում է, որ երկու երկրի ղեկավարները կքննարկեն երկկողմանի կապերի այմժեական հարցեր եւ ամենից առաջ` այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել մայիսին Սի Ցզինպինի Ռուսաստան այցելության եւ հուլիսին Ուֆայում  անցկացված ԲՌԻԿՍ եւ ՇՀԿ  գաագթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

Նախատեսված է այցի արդյունքում երկկողմանի փաստաթղթեր ստորագրել:

Ռուսաստանի նախագահի ՉԺՀ այցելության օրերին նախատեսված  են  Պուտինի մի շարք երկկողմանի հանդիպումներ արարողություններիրն մասնակցելու նպատակով Պեկին ժամանած պետության ղեկավարների հետ:

Նույն շարքից