Հասարակություն 

Պուտինի վարկանիշը Ռուսաստանում աննախադեպ ռեկոռդ է սահմանել

Ռուսաստանցիները նախագահ Վլադիմիր Պուտինին երկրի գլխավոր հպարտությունն են կոչել: «Ռոմիր» հետազոտական հոլդինգի մասնագետները ռուսաստանցիներին խնդրել են նշել, թե ում կամ ինչն են համարում երկրի գլխավոր պարծանքը: Հարցվածներն առաջին տեղում նշել են նախագահ Պուտինին. նրա օգտին քվեարկել է հարցվածների շուրջ 35%-ը:

«Պարծանքի վարկանիշի» երկրորդ հորիզոնականում ժողովուրդն է, երրորդ տեղում՝ ավանդույթներին հավատարմությունը (32 եւ 25% համապատասխանաբար): Հարցվածների եւս 24%-ը հպարտացել է երկրի բնական ռեսուրսներով:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, «հիթ-շքերթում» ընդգրկվել են նաեւ սպորտում եւ ռազմական տեխնիկայի ոլորտում ձեռքբերումները (19%), տիեզերագնացության ձեռքբերումները (10%), լավ բերքը (6%):

Նույն շարքից