Ինչպես հաղորդում է ANNA-NEWS լրատվական գործակալությունը, Վրաստանը ամեն կերպ ձգտում է անտեսել ու աստճանաբար մոռացության է մատնում Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ հրադադարի համաձայնագիրը:
Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Լեոսնիդ Տիբիլովը, նշելով, որ պաշտոնական Ցխինվալը առայժմ Վրաստանի հետ հարաբերություններից զերծ կմնա, քանի դեռ Թբիլիսին չի ճանաչել Հարավային Օսիայի ինքնիշխանությունը, որ հռչակվել էր դեռեւ ԽՍՀՄ փլուզումից առաջ:
Նրա խոսքերով Վրաստանը պետք է ապահովի ռեալ անվտանգության երաշխիքներ, այնինչ շարունակում է լարվածություն ստեղծել սահմանին ու ոչինչ չի ձեռնարկում խնդրի խաղաղ կարգավորման համար: