Ռուսաստանի ինժիներական զորամիավորումները Սեւերսկի Դոնեցկ գետի մոտ, որտեղով անցնում է ռուս-ուկրաինական սահմանը, գծագրել են 5 գետանցումներ, որոնց միջոցով ռուսական զորամիավորումները նպատակ ունեն անցնել Դոնբաս:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, նշելով, որ Ուկրաինայի արեւելյան սահմանին նկատվում է ռուսական զորքերի մանեւրներ ու աշխուժացումներ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ Արեւմուտքի ու Ուկրաինայի պաշտոնյաները, առանց որեւէ ապացույցների Ռուսաստանին մեղադրում են ագրեսիայի մեջ:
Պաշտոնական Մոսկվան իր հերթին բազմիցս ժխտել է նման պնդումներն ու հայտարարել, որ Դոնբասում ռուսական զինված ուժեր ընդհանրապես գոյություն չունեն: