«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան:
Հիշեցնենք, որ վերջիններս 2014թ հուլիսին կալանավորվել էին եւ մեղադրվում են կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու մեջ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։