Քաղաքական Միջազգային 

Մարգվելաշվիլին և Սթոլթենբերգը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:  Այս մասին ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում կողմերը գնահատել են Վրաստանի առաջընթացը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում վրացի զինծառայողների մասնակցության կարևորությունը, փոխանցում է Gruziya Online-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանել օգոստոսի 26-ի երեկոյան: Նա պաշտոնական հանդիպումներ  ունեցել նաեւ Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: Սթոլթենբերգը կմասնակցի ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը, որը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 27-ին:

Նույն շարքից