Հասարակություն Մամուլի տեսություն 

Սերժ Սարգսյանի նախկին խոսնակը կաշխատի ԱՄՆ-ում. «ՀԺ»

Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը, ով իր դիմումի համաձայն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից հուլիսի 18-ին,«ՀԺ»-ի տեղեկություններով նշանակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ԱՄՆ-ի գրասենյակի ղեկավար:

Աշխատանքից ազատվելու օրը Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր թողել, որ աշխատանքի հրավեր է ստացել եւ ցանկություն ունի տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ՊանԱրմենիան մեդիա հոլդինգի մաս կազմող «Արմենիա» հեռուստաընկերությունը ԱՄՆ տարածքում հեռարձակվում է շուրջօրյա՝ Բերբանկ քաղաքից (Կալիֆորնիա):

Նույն շարքից