Ամերիկացի լրագրողին և օպերատորին ուղիղ եթերում սպանած Վեսթեր Լի Ֆլենեգենը ինքնասպան է եղել: Այս մասին գրում է BBC-ն: Ավելի վաղ Վիրջինիայի նահանգապետը հայտարարել էր, որ ենթադրալ մադասպանը, հավանաբար, հեռուստաընկերության նախկին աշխատակից է:
«Սա ահաբեկչություն չէ, այլ քրեական գործ է»,- ասել է նահանգապետը:
Սպանությունը նկարահանվել էր հեռախոսի վրա ու տարածվել համացանցում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Վերջինիա նահանգում ուղիղի եթերի ժամանակ կրակել են WDBJ7 հեռուստաալիքի 24-ամյա լրագրող Էլիսոն Պարկերին և 27-ամյա օպերատոր Ադամ Ուարդին: