Հայաստան Մշակույթ Քաղաքականություն 

Կառավարությունը շուրջ 4,5 մլն դրամ տրամադրեց Սոս Սարգսյանի և Վահան Միրաքյանի մահարձանների տեղադրման համար

analitik.am

 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի մա­հարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխա­տանք­­ների իրականացման ծախսերին որպես աջակցություն  Կառավարությունը  գումար տրամադրեց: ՀՀ կառավարության նիստի ժամանակ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց որոշմանն նախագիծը` նշելով, որ յուրաքանչյուր մահարձանի պատրարաստման և տեղադրման համար տրամադրվում է 2 մլն 277.41 հազար  դրամ: «Գումարը կտրամադրվի 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Հաստատագրված գումարը հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում է հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց` որպես աջակցություն»,-  ասաց նախարարը:

 

 

2013 թվականի սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացավ հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: 2014 թվականի մայիսի 6-ին  Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել էր նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:

 

Նույն շարքից