ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում բռնությունների էսկալացիան, որը պայմանավորված է աշխարհազորայինների կողմից հարձակումների ուժեղացումով, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Նշվում է, որ զրույցի ժամանակ Օբաման նշել է Ուկրաինայի առաջընթացը ՝ խաղաղ կարգավորման ծրագրին համապատասխան պարտավորությունների կատարման հարցում ու շեշտել, որ Ռուսաստանը պետք է նույնը անի: