Թուրքիայում հերթական հարձակումն է իրականացվել ոստիկանական տեղամասի վրա: Այս անգամ հարձակման է ենթարկվել երկրի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում ոստիկանական տեղամասը:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանական տեղամասի վրա հարձակումն իրականացվել է գիշերը՝ տեղական ժամանակով ժ. 21:30-ին:
Հարձակման հետևանքով տուժածներ չկան: