Գլխավոր Հասարակություն 

Օգոստոսի 30-ից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ

analitik.am

Առաջիկայում հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը կթուլանա, տեղումները և՛ ժամանակային, և՛ տարածքային կտրվածով կկրճատվեն:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օգոստոսի 30-ից սկսած օդային հոսանքները աստիճանաբար կսկսեն փոխել իրենց ուղղությունը. մեր հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ և  օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով: Այսինքն՝ ամսվա վերջին օրերին և սեպտեմբերի սկզբին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում կունենանք 28-30 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է»,- ասաց նա:

Պրն. Սուրենյանը նաև տեղեկացրեց, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում են տեղումներ՝ կարճատև անձրևների ու ամպրոպների տեսքով, իսկ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղումների գոտին հիմնականում կպահպանվի Լոռիում, Տավուշում, Շիրակում, Սյունիքում և Արցախում:

Նույն շարքից