Բարի օր Մշակույթ 

Այսօր Ֆաինա Ռանևսկայայի ծննդյան օրն է

analitik.am

ԽՍՀՄ կինոյի և թատրոնի դերասանուհի Ֆաինա Ռանեվսկայան ծնվել է 1896 թվականի այս օրը:
Ժամանակակից լրագրողները նրան անվանում են «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»։ Ներկայումս հասարակության մեջ Ռանևսկայան հայտնի է իր մի շարք աֆորիզմներով, որոնք մեծամասամբ թևավոր խոսքեր են դարձել:

Միայնությունն այն է, երբ տանը կա հեռախոս, իսկ զնգում է զարթուցիչը:

Այս ի՞նչ կյանք է. այնքան ապուշ կա շուրջբոլորը, …և որքան ուրախություն են պարգևում նրանք:

Եթե մարդը քեզ վատություն է անում, դու նրան կոնֆետ տուր, նա քեզ` վատություն, դու նրան` կոնֆետ…այդպես այնքան, մինչև այդ տականքը շաքարային դիաբետ ձեռք կբերի:

Եթե հիվանդը շատ է ուզում ապրել, բժիշկներն անկարող են:

4-րդ անգամ եմ նայում այդ ֆիլմը և պիտի ասեմ Ձեզ, որ այսօր դերասանները խաղում էին, ինչպես երբեք:

Հիշողությունները ծերության գանձերն են:

Հոմոսեքսուալությունը և այլնը անբարո չեն: Անբարո երկու բան կա` հոկեյը խոտի վրա և բալետը` սառույցի:

Ամենադժվար բանը ես անում եմ մինչև նախաճաշը: Դա անկողնուց վեր կենալն է:

-Ինչպիսի՞ն էր Ձեր մայրը նախքան ամուսնանալը:
-Ես մայր չունեի նախքան նրա ամուսնանալը:

Նույն շարքից