Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայ և թուրք տուրօպերատորներն առաջարկում են միջսահմանային շրջագայություններ

analitik.am

Կարևորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցել է Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, Երևանում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ից դեսպանությունից:

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը: Համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»,- ասել է դեսպանը:

Հայ և թուրք տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած ոլորտ են ներկայացնում և ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ:

«Տուրիզմը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար: Միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»,-իր խոսքում նշել է դեսպան Միլսը:

Նույն շարքից