Հրազենային զենքի կիրառումով Միացյալ նահանգներում կատարվող միջադեպերը ահաբեկչությունից ավելի վտանգավոր են դառնում։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՝ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Վիրջինիա նահանգում երկու լրագրողների սպանությունը։
«Ամեն անգամ, երբ լսում եմ նման ողբերգությունների մասին, սիրտս կտոր- կտոր է լինում։ Մենք գիտենք, որ հրաձգության հետ կապված միջադեպերի հետեւանքով մեր երկրում ավելի շատ մարդ է զոհվում, քան ահաբեկչական գործողություններից»,- նշել է նա, հայտնում է washingtontimes.com-ը։
Նմանատեսակ ողբերգությունները Ամերիկայում չափազանց հաճախ են կրկնվում «ու դրա պատճառներից մեկն էլ երկրի քաղաքացիների ձեռքերին հսկայական քանակության զենքի առկայությունն է: