ԱՄՆ կողմից ռուս խորհրդարանականների նկատմամբ վիզային սահմանափակումները կասկածի տակ են դնում այդ երկրի տարածքում միջազգային միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը։ Այս մասին ասված է ՌԴ խորհդրարանի վերին պալատի խոսնակի հայտարարության մեջ, որը տարածել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Մատվիենկոն համարում է, որ ԱՄՆ –ը խոչընդոտում է տեսակետների ազատ փոխանակմանը, բայց Ռուսաստանը բավարար հարթակներ ունի, ճշմարտությունը լսելի դարձնելու համար։
«ԱՄՆ-ը խոչընդոտում է տեսակետների ազատ փոխանակմանը ու չի ուզում լսել տեսակետներ, որոնք չեն համընկնում Վաշինգտոնի դիրքորոշումներին: Նման թերի վիզային պայմանները ես չեմ կարող ընդունել, դրա համար էլ ռուսական պատվիրակության մասնակցությունը Խոսնակների համաշխարհային համաժողովին անհնար է դառնում»,-նշել է Մատվիենկոն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։