Հասարակություն 

Ուժեղ փոթորիկի պատճառով Փոթիում նավերը չեն կարողացել ափ հասնել

Երեքշաբթի օրվանից ուժեղ փոթորիկի հետևանքով նավերը չեն կարողանում Փոթիի նավահանգիստ հասնել, հայտնել է նավահանգստի վարչակազմի ղեկավար Մարիամ Նադարայան, գրում է sputnik-georgia.ru-ն։

«Փոթորիկի հետևանքով այս պահին նավերը ոչ կարող են ափ հասնել, ոչ էլ ծով դուրս գալ: Մենք սպասում ենք, հույս ունենք, որ օրվա երկրորդ կեսին իրավիճակը կբարելավի ու գործընթացը կվերականգնվի: Ուզում եմ ասել, որ արտակարգ ոչինչ չկա: Նավահանգստի համար սովորական բան է, և կարող է նման բան պատահել տարին 20 անգամ»,-ասել է վարչակազմի ղեկավարը:

Նույն շարքից