Հասարակություն 

Ջասթին Բիբերի նմանակին մահացած են գտել

Փոփ երգիչ Ջասթին Բիբերի նմանակին, ով մի քանի օր է՝ անհետ կորած էր համարվում, մահացած են գտել Լոս Անջելեսի մոտ, հաղորդում է Lenta.ru-ն:

35-ամյա Տոբայիս Շտրեբելի մարմինը գտել են դեռ օգոստոսի 21-ին, սակայն այդ մասին հայտարարվում է միայն այսօր: Իրավապահներն ասել են, որ համարից գտել են նաև թմրանյութեր: Սակայն մահվան պատճառները դեռ պետք է պարզվեն:

Շտրեբելը 100 հազար դոլար էր ծախսել` փոխելու արտաքին տեսքը, որպեսզի նմանվի փոփ երգիչ Ջասթին Բիբերին: Նա դրա համար փոխել է գրեթե ամեն ինչ` աչքերը, շուրթերը, դեմքի ձևը, վիզը:

Նույն շարքից